ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-Ն աշխատանքի է հրավիրում փորձագետների հետևյալ թեմաներով դասընթացներ անցկացնելու նպատակով։ 

 

Դասընթացների նպատակն է 

Զարգացնել ՀՀ ժամանակավոր/աշխատանքային միգրանտների կանանց կարողությունները բիզնեսի զարգացման,  ձեռնարկատիրության, ՀԿ հիմնելու ընթացակարգերի, Ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման ու կառավարման վերաբերյալ։ 

 

Պաշտոն 

  • «Բիզնեսի զարգացում և ձեռնարկատիրություն» թեմայով փորձագետ 
  • «Ինչպես հիմնել ՀԿ-ներ» թեմայով փորձագետ, 
  • «Ֆոնդահայթայթում» թեմայով փորձագետ, 
  • «Ծրագրերի մշակում և կառավարում» թեմայով փորձագետ, 

 

Դասընթացի տևողությունը  — 2022թ․-ի հունիսի 30-ը մինչև հուլիսի 1-ը 

  

Աշխատանքինկարագրություն  

  

  • Կազմել դասընթացի մոդուլ՝ ներառելով տեսական և գործնական հատվածներ, 
  • Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով, 
  • Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել համապատասխան հաշվետվություն։ 

  

Պահանջվողորակավորումներևհմտություններ 

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; 
  • Հաղորդակցական հմտություններ; 
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն; 
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է; 
  • Թիմում աշխատելու ունակություն; 
  • Ստեղծագործական ջիղ։ 

  

Աշխատավարձը  — Պայմանագրային 

  

Դիմելուընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸմինչև հունիսի 10-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ հաստիքի համար նախատեսված դաշտում նշելով համապատասխան փորձագետի հաստիքը։