ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է միգրանտների կանանց մասնակցելու 2-օրյա արտագնա վերապատրաստման դասընթացի:
Նպատակը՝
Զարգացնել ՀՀ ժամանակավոր/աշխատանքային միգրանտների կանանց կարողությունները բիզնեսի զարգացման, ձեռնարկատիրության, ՀԿ հիմնելու ընթացակարգերի, Ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման ու կառավարման վերաբերյալ։
Տևողությունը՝
Դասընթացը տեղի կունենա 2022թ․—ի հուլիսի 6-ից 7—ը:
Դասընթացի թեմաներն են՝
- Բիզնեսի զարգացում և ձեռնարկատիրություն
- ՀԿ-ներ հիմնելու ընթացակարգ
- Ֆոնդահայթայթում
- Ծրագրերի մշակում և կառավարում
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի հունիսի 24—ը՝ դիմումի տեսակն ընտրելով Սեմինար/Դասընթացի մասնակցության հայտ, իսկ ծրագրի դաշտում՝ «Միգրանտների կանանց կարողությունների զարգացում» թեման։