ՆՍՀԿ-ն ընդգրկվել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքների խորհրդատվական խմբում

Նկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության էջից

2022թ-ի մարտ ամսին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծված քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքների խորհրդատվական խմբում (Խորհրդատվական խումբ)  ընդգրկվել է նաև «Նոր Սերունդ» Մարդասիրակն ՀԿ-ն (ՆՍՀԿ)։  

Խորհրդատվական Խումբը բաղկացած է քաղաքացիական հասարակության, արդարադատության նախարարության և պրոբացիայի ներկայացուցիչներից, ինչը միտված է ապահովելու արդարադատության նախարարության և վերջիններիս միջև ավելի կառուցողական երկխոսության ամրապնդմանը։ Խմբի աշխատանքները համակարգում է ՀՀ Արդարադատության նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալը։ 

Հանդիպումները կրում են ինտենսիվ բնույթ։ ՆՍՀԿ-ն հանդիպումների ընթացքում ներկայացրել է նախագծի վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ, շեշտադրելով նաև առավել ռիսկային խմբերի բազմակողմանի իրավունքների պաշտպանությունը։ Առաջարկների մեծ մասը ընդունվել են Խորհրդատվական խմբի կողմից։  

Արդարադատության նախարարության համակարգմամբ ձևավորված Խորհրդատվական խմբի աշխատանքն իր ուրույն դերակատարումն ունի Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի կատարելագործման հարցում: