ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ

2022 թվականի փետրվար ամսին «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությանն (այսուհետ՝ ՆՍՀԿ) է դիմել շահառու Ա․Ս․-ն(անունը փոխված է)։ Վերջինս ամուսնալուծվել է 2018թ․-ին։ Նախկին ամուսնու հետ համատեղ ամուսնության ընթացքում ունեցել է մեկ երեխա։ Ամուսնալուծությունից հետո ամուսինը  հոգ չի տանում երեխայի մասին։ 

ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանի կողմից տրամադրվել է համապատասխան իրավաբանական խորհրդատվություն։ Արդյունքում ՆՍՀԿ իրավաբանի կողմից կազմվել է ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում։  

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2022թ-ի ապրիլի 27-ին ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ։ 

 

Պարզաբանում 

  •  ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդված. 

ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաuտիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: 

  •  ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մաս. 

ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ: 

  •  ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր 

ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։