ՆՍՀԿ-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԱՎ 2021Թ․-Ի ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՈՒԴԻՏԸ

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ոչ առեւտրային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.-ին Հայաստանում։
ՆՍՀԿ-ն իր գործունեությունն իրականացնում է՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից նպաստելու հասարակության եւ հատկապես խոցելի խմբերի հիմնախնդիրների կարգավորմանը։
ՆՍՀԿ-ի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հասարակության խոցելի խմբերի, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի, պետական հաստատությունների հզորացմանը, սոցիալական աջակցության տրամադրմանը, ինչպես նաեւ սահմանադրությամբ եւ Հայաստանի կողմից վավերացված միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարման աջակցմանը:
ՆՍՀԿ-ն ամեն տարի իրականացնում է իր ֆինանսական աուդիտը, որը ցույց է տալիս ՀԿ-ի թափանցիկությունը ոչ միայն պետական ու դոնոր համայնքի առջև, այլ այն շահառու կազմակերպությունների ու համայնքների ներկայացուցիչների, ում համար նախատեսված է ՆՍՀԿ-ի գործունեությունը։
Ցանկանում ենք ձեզ հպարտորեն տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, համաձայն ՀԿ-ների մասին ՀՀ օրենսդրության, այս տարի ևս անցավ 2021թ․-ի հատուկ նպատակային աուդիտը, որի եզրակացությունը կիսում ենք ձեզ հետ։