ՓՈՐՁԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Տեխնիկական բնութագիր
Գլոբալ հիմնադրամի աջակցությունից ազգային ֆինանսավորմանը երկրի անցման համատեքստում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կայունության ապահովման վերաբերյալ ազգային կառավարության ստանձնած պարտավորությունների կատարողականի գնահատումը իրականացնելու համար
Ընդհանուր իրավիճակ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) «Վնասի նվազեցման եվրասիական կոալիցիայի» (EHRA) ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Ապահովելով անցումային շրջանում ՄԻԱՎ-ի և ՏԲ-ի ծառայությունների կայունությունը Հայաստանում թիրախ խմբերի համար» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Գլոբալ հիմնադրամի աջակցությունից ազգային ֆինանսավորմանը երկրի անցման համատեքստում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կայունության ապահովման վերաբերյալ ազգային կառավարության ստանձնած պարտավորությունների կատարողականի գնահատում։
Հետազոտության իրականացման համար ՆՍՀԿ-ն հայտարարում է փորձագետների բաց մրցույթ։
Փորձագետի հիմնական պարտականությունները
Ակնկալվում է, որ փորձագետները իրականացնեն ազգային գանահատման աշխատանքները՝ հիմնվելով EHRA-ի կողմից մշակված և նախապես տրամադրված ուղեցույցի վրա։ Աշխատանքը պետք է ներառի հետևյալ գործողությունները՝
- Բացահայտել և հավաքել անհրաժեշտ ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը, ներառյալ ազգային օրենքներն ու կանոնակարգերը, որոնք վերաբերում են անցումային գործընթացին, ուսումնասիրությունների և հիմնական շահագրգիռ կողմերի հետ հարցազրույցների միջոցով:
- Իրականացնել այդ փաստաթղթերի վերանայում՝ նպատակ ունենալով բացահայտել կառավարության պարտավորությունները՝ կապված անցումային գործընթացի հետ. ձևակերպել և խմբավորել պարտավորությունները EHRA-ի կողմից մշակված և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրված ուղեցույցի համաձայն: Փորձագետները պետք է նաև պարզեն, թե որտեղ են հանրային/կառավարության պարտավորությունները թերի՝ անցումային մարտահրավերներին պատշաճ կերպով լուծելու կամ մշտադիտարկվելու համար:
- Հավաքել տվյալներ հետազոտության և/կամ հիմնական հարցազրույցների միջոցով՝ նպատակ ունենալով չափել ընտրված պարտավորությունների շարքի առաջընթացը:
- Մուտքագրել ընտրված ցուցանիշները Անցումային մոնիթորինգի գործիքում՝ առաջընթացը հաշվարկելու համար,
- Գրեք վերլուծական զեկույց՝ արդյունքներն ամփոփելու համար:
- Ներկայացնել հետազոտության արդյունքները հանդիպում-քննարկումների ժամանակ։
Հետազոտությունը պետք է իրականացվի հայերենով։
Հանձնվող փաստաթղթեր
1.Ա. Անցումային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հավաքագրում և քարտեզագրում, ներառյալ կառավարության պարտավորությունները՝ կապված անցումային գործընթացի հետ (թե՛ հայտարարությունների, թե՛ պաշտոնապես հաստատված տեղեկության վերաբերյալ)։
Բ. Պարտավորությունների հավաքագրում, որոնք երկիրը (համապատասխան հանրային/կառավարական գործակալություններ) պարտավորվել է իրականացնել՝ աջակցելով ՄԻԱՎ-ի արձագանքման ծրագրերի պետական ֆինանսավորման անցմանը:
2. Լրացված անցումային մոնիտորինգի գործիք:
3. Վերլուծական հաշվետվություն՝ Գլոբալ հիմնադրամի աջակցությունից ազգային ֆինանսավորմանը երկրի անցման համատեքստում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կայունության ապահովման վերաբերյալ ազգային կառավարության ստանձնած պարտավորությունների կատարողականի գնահատում:
Ժամանակացույց
- Տեխնիկական բնութագիրը պետք է իրականացվի 2022 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ։
- Հետազոտության նախնական տարբերակը պետք է ուղարկվի ՆՍՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը՝ դիտարկումների և մեկնաբանությունների համար։
Ծառայությունների վճարը
Տեխնիկական բնութագրի աշխատանքը իրականացնելու համար փորձագետի վարձատրության չափը որոշվելու է մրցույթի ամփոփման ընթացքում։ Փորձագետը պետք է ներկայացնի աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ օրերի քանակը և օրական վարձատրության չափը։ Օրական վարձատրության վերջնական չափը կողմերի միջև համաձայնության հիման վրա է ձևավորում։ Այն դեպքում, երբ փորձագետը չի նշում օրական վարձատրության չափը կամ ՆՍՀԿ-ն չի հաջողում համաձայնեցնել այն փորձագետի հետ, կազմակերպությունը կարող է չքնել պայմանագիրը և դիտարկել մրցույթին մասնակցած այլ փորձագետի ներգրավելու տարբերակը։ Տեխնիկական բնութագրում ներառված աշխատանքը կատարելու համար ամբողջական վարձատրության չափը չի կարող գերազանցել 1,800,000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամը, ներառյալ բոլոր հարկերը։
Գնահատումը
Դիմումների գնահատումը իրականացնելու է ՆՍՀԿ Խորհրդակցական խորհուրդը։
Այն փորձագետները, որոնք կունենան թիրախ խմբերի հետ աշխատանքի փորձ, կունենան առավելություն։
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Ազգային մակարդակում ՄԻԱՎ-ի ծառայությունների տրամադրման, ֆինանսավորման վերաբերյալ գիտելիք,
- Շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ թիրախ խմբերի, առողջապահական ոլորտի փորձագետների, որոշում կայացնողների հետ աշխատանքի փորձ,
- Հանրային առողջության ոլորտում հետազոտություններ իրականացնելու աշխատանքային փորձ,
- Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
- ՄԻԱՎ-ի ոլորտում կատարված ուսումնասիրությունները նախընտրելի են,
- Անգլերեն և ռուսերեն փաստաթղթեր կարդալու կարողություն։
Ինչպե՞ս դիմել
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2022 թվականի մայիսի 20-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «Անցումային գործընթացի գնահատման փորձագետ»։