ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԸ

2022 թվականի հուվարին 27 «Նոր Սերունդ» Մարդասիական ՀԿ են դիմել օտարերկրացիներ Տ․Մ․-ն (անունը փոխված է), Դ․Հ․-ն (անունը փոխված է) և Ա․Շ․-ն (անունը փոխված է), որոնց մոտ լնդային տրանսուդատի հետազոտման արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ դրական։ Անձինք ուղղորդվել են ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հետազոտությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ հետագա հետազոտությունների, ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում դիսպանսերայի հսկողության անցնելու և բուժում ստանալու նպատակով, սակայն շահառուներին դեղորայք չի տրամադրվել՝ ՀՀ կացության քարտ չունենալու հանգամանքով պայմանավորած։    

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն և «Ինֆեկցիոն հետազոտությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ խնդրելով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրել բժշկական օգնություն և սպասարկում։  

Համագործակցության արդյունքում անձինք ընդգրկվել են բուժման և խնամքի ծառայություններում։   

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական  ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ Առողջապահության նախարարությանը և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին արդյունավետ համագործակցության համար: 

 

Պարզաբանում  

  • «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի հոդված 3 

Օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` անձինք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) վրա։   

  •  ՀՀ առողջապահության նախարարի 22.11.2013 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» № 75-Ն որոշման 13-րդ կետ 

ՀՌՎ բուժումն անվճար է և տրամադրվում է ցուցում ունեցող բոլոր հիվանդներին, որոնք տվել են իրենց համաձայնությունը բուժման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո: