«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Սիրով տեղեկացնում ենք, որ իր աշխատանքներն է սկսել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի վերաբացված, առավել ընդարձակ գրասենյակը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Գրասենյակում գործելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման կենտրոն, որտեղ մեր վերապատրաստված խորհրդատուները շահառուներին կտրամադրեն տեղեկություն առկա ծառայությունների մասին, հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ։ Ցանկացողները կարող են անցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ անվճար, գաղտնի և անանուն թեստավորում, ինչպես նաև ստանալ կանխարգելիչ և կրթատեղեկատվական նյութեր։ Թեստավորման դրական արդյունքի դեպքում մեր խորհրդատուները կուղղորդեն շահառուներին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ հետագա հետազոտությունների համար։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանրային առողջության ոլորտում աշխատող ամենաակտիվ կազմակերպություններից է Հայաստանում։ Այն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ, ԹՆՕ և ԼԳԲՏ անձանց շրջանում։
Առկա ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն ու հետազոտություն անցնելու համար կարող եք զանգահարել +374 322 24989, +374 55 478980 հեռախոսահամարներով կամ գրանցվել առցանց հետևյալ հղումով, և մեր խորհրդատուները կապ կհաստատեն ձեզ հետ։
Թեստավորման վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) հետ համագործակցությամբ։