ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ԻՆ

2022թ․-ի հունվարի 11-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվեց երկրորդ ենթադրամաշնորհը «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, անխտրականության և հավասարության խթանմանը։

 

Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ին՝ «Վերաթողարկելով իրավահավասարությունը» ծրագրի իրականացման համար։

 

Ծրագրի նպատակն է ստեղծել կարճ ֆիլմ, որն անդրադառնում է զինկոմիսարիատներում և հոգեկան առողջության կենտրոններում ԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության ու բռնությունների դեպքերին։ Հոլովակը նպաստելու է հետագա ադվոկացիոն գործողություններին, որոնք ուղղված են իրավահավասարության օրինական կարգավիճակի կայացմանը։

 

 

 

 

Ֆիլմը անդրադառնալու է նախազորակոչի ընթացքում ԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության դեպքերին, բացաահայտելու այդ դեպքերը և իրականացնելու փաստահավաք գործունեություն՝ արձանագրել դրանք, նպաստելու ՍԿԳԻ հիմքով բռնությունների մասին դիսկուրսին։

 

Շնորհավորում ենք «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ին՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը, խտրականության վերացմանը և հավասարության հաստատմանը Հայաստանում:

 

 

Ենթադրամաշնորհը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: