ԼՈւԲՐԻԿԱՆՏՆԵՐԻ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈւՄ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնանշման հարցման գնահատող  հանձնաժողովի

2021 թվականի հունվարի 5-ի թիվ 1 որոշմամբ:

 Գնանշման հարցման ծածկագիրը` «ՆՍՄՀԿ-ԳՀԱՊՁԲ-22/1»:

Պատվիրատուն`«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, ք.Երևան, Թումանյան 10, բն.7 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

  Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել լուբրիկանտների  մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ 

  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

 

 

Հրավերին ծանոթանալու և լրացնելու համար ներբեռնել այստեղից