ՍՆՆԴԻ ՓԱԹԵԹՆԵՐ՝ COVID-19-ԻՑ ՏՈՒԺԱԾ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ՄԻԱՎ վարակի կանխարգելում ՏՍՏ, ԿՍԿ և ՏԱ շրջանում» ծրագրի շրջանակներում տրամադրեց սննդի փաթեթների առաջին խմբաքանակը։ Աջակցությունը նախատեսված է այն ՏՍՏ (տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ), ԿՍԿ (կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց) և տրանս* անձանց համար, որոնք
- COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված՝ մնացել են առանց աջակցության, կորցրել են աշխատանքը և չունեն այլ ֆինանսական եկամուտ։
- ենթարկվել են խարանի, խտրականության, բռնության և խոշտանգումների։
Ծրագրային առաջին եռամսյակում՝ 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սնդդի փաթեթներ են ստացել ծրագրի 80 շահառուներ ամբողջ Հայաստանից։ Փաթեթների բաշխումը իրականացվել է կազմակերպության երեք գրասենյակներից՝ Երևանի դրոփ-ին կենտրոնից, Գյումրիի և Վանաձորի մասնաճյուղերից։
Տվյալ շահառուների համար հասանելի է եղել նաև իրավաբանական խորհրդատվության ծառայություններ։
Սննդի փաթեթների տրամադրումը լինելու է շարունակական։