ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ (ԹԻԿՆԱՊԱՀ) ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ թափուր հաստիքի բաց մրցույթ:

 

Պաշտոն  — Անվտանգության աշխատակից / թիկնապահ

Տևողություն  — 2 տարի, 1 ամիս փորձաշրջանով

Աշխատավարձը  — Պայմանագրային

Աշխատանքի նկարագրություն 

 

Հիմնական պարտականություններ

  • Պաշտպանել այն մարդկանց կյանքն ու առողջությունը, ովքեր գտնվում են նրա պաշտպանության ներքո;
  • Պաշտպանել ՀԿ-ին պատկանող տարածք ներխուժողների անօրինական գործողություններից (եթե դա նախատեսված է պայմանագրով);
  • Հնարավորության դեպքում կանխել և ճնշել երրորդ կողմերի` հաճախորդների կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու փորձերը (ինչպես նաև կանխել այդ վնասը այլ պատճառներով);
  • Աշխատել իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ և անհապաղ տեղեկացնել նրանց կատարված կամ սպասվող հանցագործությունների մասին;
  • Օգտագործել ցանկացած տեսակի զենք և ֆիզիկական ազդեցության մեթոդներ` գործող օրենսդրությանը համապատասխան։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Շփման հմտություններ;
  • Հրահանգներին հետևելու պատրաստակամություն;
  • Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն;
  • Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն;
  • Ֆիզիկական լավ վիճակ;
  • Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն;
  • Ճշտապահություն և կազմակերպվածություն;
  • Հայերենի լավ իմացություն։ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է։

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի նոյեմբերի 26-ը՝ Հաստիքի դաշտում ընտրելով «Անվտանգության աշխատակից»։

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ Առողջապահության նախարարության 2021թ․-ի օգոստոսի 20-ի 65-Ն հրամանի համաձայն 2021թ-ի հոկտեմբերի 15-ից աշխատակիցը պարտավոր է գործատուին ներկայացնել COVID-19 պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի թեստավորման պատասխան՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ: Պատվաստաման ժամանակավոր հակացուցման դեպքում ներկայացվում է COVID-19-ի թեստավորման պատասխան, իսկ բացարձակ հակակցուցման դեպքում՝ համապատասխան բժշկական փաստաթուղթ։