ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է հյուրանոցային ծառայությունների գնային առաջարկների բաց մրցույթ՝ 2021թ․-ի նոյեմբերի 25-26 12 անձի մասնակցությամբ դասընթաց անցկացնելու համար։  

 

Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2021թ.-ի հոկտեմբերի 30՝ կցելով լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը՝ ծառայության տեսակը բաժնի ցանկից ընտրելով «Հյուրանոցային ծառայություն» տողը։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տրամադրված սրահում և սենյակներում պետք է պահպանվեն ՀՀ Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի կողմից սահմանված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման կանոնները։

 

 Ներբեռնել գնային առաջարկների լրացման թերթիկը