ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աշխատակազմի հանդիպում-քննարկում
2020 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աշխատակազմի հանդիպում-քննարկումը։
Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը, ծրագրերի օգնականներ, իրավաբանը, մոնիթորինգի և գնահատման մասնագետը և աութրիչ աշխատողները։
Ծրագրերի ադմինիստրատիվ աշխատակազմի աշխատողները աութրիչ աշխատողների հետ քննարկեցին ծրագրերի ընթացքը և արդյունքները, նվաճումները, թերությունները, խոչընդոտները։
Հստակեցվեցին աութրիչների շրջանում վերապատրաստումների թեմաների ցանկը, կազմակերպչական այլ հարցեր։
Աշխատանքային հանդիպումը անցավ ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների մթնոլորտում, բոլոր մասնակիցները գնահատեցին այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը։
Ծրագրերն իրականացվում են ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով, ինչպես նաև Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսավորմամբ: