ՔՈԼԵՋՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԵԿԼ ԻՐ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
2021թ-ի հունիսի 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել նույնասեռական անձ Ս․Հ․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ քոլեջում իր սեռական կողմնորոշման մասին տեղեկության տարածվելուց հետո մշտապես խնդիրներ է ունեցել քոլեջի ուսանողների հետ։ Վերջիններս պարբերաբար վիրավորել են, ծաղրել։ Ս․Հ․-ն փորձել է հեռու մնալ ուսանողներից, որպեսզի իրավիճակը չբարդացնի։ Սակայն հերթական անգամ նան չի հաջողվել խուսափել միջադեպից, և վիճաբանություն է սկսվել։ Մի խումբ ուսանողները ծեծի են ենթարկել Ս․Հ․-ին, որի հետևանքով վերջինս մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Խնդրի կարգավորման համար Ս․Հ․-ն դիմել է քոլեջի ղեկավարությանը։ Սակայն, ցավոք նրանց կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել։ ։
Հերթական անգամ, ուսանողների կողմից ծեծի ենթարկվելիս Ս․Հ․-ն ինքնապաշտպանվել է, այնուհետև դիմել ոստիկանություն։
Ոստիկանները Ս․Հ․-ին ծեծի ենթարկած անձանց բերման ենթարկելու փոխարեն՝ նրան են բերման ենթարկել։ Իրավապահ մարմինների կողմից դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, չնայած ակնհայտ հանցակազմի առկայության պայմաններում։
ՆՍՀԿ իրավաբանի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։ Գործը գտնվում է ՆՍՀԿ իրավաբանների/փաստաբանների հսկողության ներքո։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը կարևորում է նման իրավիճակներում համապատասխան կառույցների կողմից խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ «Եթե տվյալ դեպքում տնօրինության կողմից քայլեր ձեռնարկվեին, հնարավոր է խուսափեին իրավիճակի հետագա սրացումներից։
ՆՍՀԿ-ն նմանատիպ այլ դեպքեր էլ է բազմիցս արձանագրել, երբ ուսանողները նման ճնշումների ու բռնության պատճառով կիսատ են թողել իրենց կրթությունը։ Կազմակերպությունը շարունակում և շարունակելու է գործեր ի շահ մարդու իրավունքների»- նշում է ՆՍՀԿ նախագահը։