ՇՏԱՊ ԿԱՆՉ․ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» դասընթաց Ուկրաինայում

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) հայտարարում է Ուկրաինայում դասընթացի մասնակցության շտապ կանչ։ Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 5-14-ը Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում։ Այն նպատակ ունի զարգացնելու երիտասարդների և ՀԿ աշխատողների կարողությունները ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) և փախստականների ներառման աշխատանքի հմտություններով և փորձառությամբ։

 

ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ՝ Հայաստան, Վրաստան, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Ուկրաինա

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ՝ 10-օրյա դասընթացը կանցկացվի արևելյան Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում, որը այսօր ապաստարան է շատ ներքին տեղահանված անձանց համար։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝

  • Կիսել կոնֆլիկտի տարածքներում ՆՏԱ-երին և փախստականներին աջակցելու լավագույն փորձով,
  • Զարգացնել նոր հմտություններ կոնֆլիկտների լուծման, մեդիագրագիտության, հաղորդակցման և ներառականության վերաբերյալ,
  • Աջակցել ՆՏԱ-երին և Սլավյանսկի տեղական համայնքին «Դրուկարնիա – Քաղաքացիական հասարակության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցությամբ,
  • Ամրացնել Եվրոպական Միության և Արելյան գործընկերության երկրրների կազմակերպությունների միջև համագորակցության մակարդակը և դասընթացից հետո զարգացնել նախաձեռնություններ՝ ՆՏԱ-երին և փախստականներին աջակցելու համար,
  • Խրախուսել ոչ ֆորմալ կրթական մեթոդները, միջմշակութային հաղորդակցությունը և մասնակցային մոտեցումները։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդներ և ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր

  • Ունեն անգլերենի բավարար մակարդակ,
  • Աշխատում են ՆՏԱ-երի և փախստականների հետ,
  • Պատրաստակամ են իրականացնել միջոցառումներ դասընթացի ավարտից հետո,
  • Կարող են մասնակցել ամբողջ դասընթացին (10 օր)։

 

ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ

  • Կախված համավարակի իրավիճակից, խիստ ցանկալի է, որ մասնակիցները պատվաստված լինեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ,
  • Լրացուցիչ ապահովագրությունը, որը կծածկի կորոնավիրուսի բուժումը Ուկրաինայում պարտադիր է,
  • Պատվաստումը հաստատող փաստաթուղթը կամ կորոնավիրուսի անտիգեն թեստի բացասական պատասխանը պարտադիր է Ուկրաինա առանց մեկուսացվելու մուտքի համար։
  • ԿՈՎԻԴ-ի թեստի դրական պատասխանի դեպքում ծրագիրը չի կարողանա փոխատուցել ճանապարհային ծախսերը, իսկ ծրագրի ավարտից հետո դրական պատասխանի դեպքում չի փոխհատուցվի բժշկական ծախսերի և մեկուսացման գումարները Ուկրաինայում (դրա համար անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ բժշկական ապահովագրություն)։

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ՝ առավելագույնը 275 եվրո յուրաքանչյուր մասնակցի համար։

 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև սույն թվականի հուլիսի 7-ը։ Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հուլիսի 9-ը։