
ԴԵՂՈՐԱՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀՀ դեղատներից դեղամիջոցների ձեռքբերման գնային առաջարկների բաց մրցույթ՝ «Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման» ծառայությունները պատշաճ կազմակերպելու համար։
Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021թ.-ի մարտի 19-ը՝ կցելով լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը՝ ծառայության տեսակը բաժնի ցանկից ընտրելով «Դեղատներ / դեղամիջոցների վաճառք» տողը։
Ներբեռնել գնային առաջարկների լրացման թերթիկը
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: