«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ ․․․ Առաջիկա դատական նիստերի ժամանակացույց

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ՀՀ դատական տարբեր ատյաններում ունի քննվող քաղաքացիական, վարչական և քրեական գործեր։  

Ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա դատական նիստերի ժամանակացույցին․ 

 

1․  ՆՍՀԿ-ն ընդդեմ ՀՀ ոստիկանության (տեղեկատվության տրամադրման պարտավորեցման պահանջի մասին):   

Ոստիկանության կողմից բողոքարկվել է վարչական դատարանի որոշումը։ 

ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը որոշումը հրապարակելու է 2021թ-ի մարտի 9-ին։ 

 Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

2․  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ որպես, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի պաշտպանությունը ստանձնած կազմակերպություն ընդդեմ BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի, 5-րդ ալիք / «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի, Արթուր Դանիելյանի (զրպարտություն համարվող հայտարարությունը հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և որպես պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից պաշտպանվելու միջոց փոխհատուցում վճարելու պահանջի մասին) ։

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գործով հերթական  դատական նիստ է նշանակել 2021թ-ի  մարտի 5-ին Էրեբունու նստավայրում։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

3.  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի շահառու Ա․Ա․, Ս․Պ․ և Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258-ով։ 

 Գործով հերթական դատական նիստը տեղի կունենա  2021թ-ի փետրվարի 22-ին։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

ՀՀ դատական տարբեր ատյաններում  քննվող մյուս գործերի  հերթական դատական նիստերի մասին Կազմակերպությունը դեռևս ծանուցում չի ստացել։ Այդ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կլուսաբանի։