«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ ․․․ Առաջիկա դատական նիստերի ժամանակացույց
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ՀՀ դատական տարբեր ատյաններում ունի քննվող քաղաքացիական, վարչական և քրեական գործեր։
Ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա դատական նիստերի ժամանակացույցին․
1․ ՆՍՀԿ-ն ընդդեմ ՀՀ ոստիկանության (տեղեկատվության տրամադրման պարտավորեցման պահանջի մասին):
Ոստիկանության կողմից բողոքարկվել է վարչական դատարանի որոշումը։
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը որոշումը հրապարակելու է 2021թ․-ի մարտի 9-ին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
2․ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ որպես, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի պաշտպանությունը ստանձնած կազմակերպություն ընդդեմ BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի, 5-րդ ալիք / «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի, Արթուր Դանիելյանի (զրպարտություն համարվող հայտարարությունը հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և որպես պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից պաշտպանվելու միջոց փոխհատուցում վճարելու պահանջի մասին) ։
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գործով հերթական դատական նիստ է նշանակել 2021թ․-ի մարտի 5-ին Էրեբունու նստավայրում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
3. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի շահառու Ա․Ա․, Ս․Պ․ և Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258-ով։
Գործով հերթական դատական նիստը տեղի կունենա 2021թ-ի փետրվարի 22-ին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ դատական տարբեր ատյաններում քննվող մյուս գործերի հերթական դատական նիստերի մասին Կազմակերպությունը դեռևս ծանուցում չի ստացել։ Այդ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կլուսաբանի։