ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի և Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական հաստատությունների շրջանում հայտարարում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայությունների տրամադրման բաց մրցույթ՝ «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում։

 

Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021թ.-ի մարտի 19-ը՝ կցելով լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը։

 

Ներբեռնել գնային առաջարկների լրացման թերթիկը

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: