ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ Աշխատանքի հրավեր
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-Ն աշխատանքի է հրավիրում հետևյալ փորձագետներին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողների համար դասընթացներ անցկացնելու նպատակով։
Պաշտոնը
- Մարդու իրավունքների թեմայով փորձագետ,
- Խարանի և խտրականության թեմայով փորձագետ,
- Խոշտանգումներ (Ստամբուլյան արձանագրություն) թեմայով փորձագետ,
- Խաղաղ հավաքների ազատության թեմայով փորձագետ։
Տևողությունը — Պայմանագրային
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները
- Կազմել դասընթացի մոդուլ,
- Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
- Վարել դասընթաց (անհրաժեշտության դեպքում՝ առցանց) մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հաղորդակցական հմտություններ;
- Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը։