ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Ապահովելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի կայուն և անվտանգ իրականացումը COVID-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է գնային առաջարկների բաց մրցույթ հետևյալ լոտերի համար՝

 

Լոտ 1․ Սննդի փաթեթների մատակարարում,

 

Լոտ 2․ Ալկոգելերի և դիմակների մատակարարում,

 

Լոտ 3․ 15 օրյա ժամկետով կացարանի տրամադրում։

 

 

Լոտերից մեկով կամ մի քանիսով դիմելու ցանկության դեպքում խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020թ.-ի նոյեմբերի 20-ը՝ կցելով լրացված, ստորագրված ու կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը:

 

Ներբեռնել գնային առաջարկների լրացման թերթիկը

 

 

 

«Ապահովելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի կայուն և անվտանգ իրականացումը COVID-19 համավարակի ընթացքում» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, «Արևելյան գործընկերություն — COVID-19 համերաշխության ծրագրի» շրջանակում։