Աշխատանքային խմբի միանալու հրավեր
ՄԵնք ուրախ և հպարտ ենք հայտարարելու «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի մեկնարկը, որը ղեկավարվում է ԵԿՈՄ-ի կողմից ազգային համագործակիցների հետ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի աջակցությամբ։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծրագրի գործընկերն է Հայաստանից։
Ծրագրի շրջանակներում հիմնադրվել է Տրանս* անձանց ազգային աշխատանքային խումբ (ՏԱԱԽ), որը զբաղվելու է տրանս* անձանց հիմնախնդիրների վեր հանելով, դրանց լուծումներ տալով, տրանս* անձանց տեսանելիության բարձրացմամբ, հասարակության և որոշումների կայացնողների շրջանում իրազեկվածության և զգայությության բարձրացմամբ։
Եթե նույնականանում եք որպես տրանս* անձ (երբ ասում ենք տրանս* անձ, մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց գենդերային ինքնությունը մասամբ, ամբողջությամբ, ժամանակավորապես կամ մշտապես տարբերվում է ծննդյան պահին նրանց վերագրված սեռից), ձեզ համարում եք տրանս* ակտիվիստ, կիսում եք վերը նշված արժեքները, պատրաստակամ եք միանալ խմբին և մյուս անդամների հետ իրագործել խմբի նպատակները, ապա լրացրեք ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 28-ը և մենք կկապվենք ձեզ հետ։