«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ

 

Հայտարարության սկիզբը` 30.09.2020  

 

Դիմումների վերջնաժամկետ` 09.10.2020

 

Պաշտոնը՝ Կարիքների գնահատում իրականացնող փորձագետ 

 

Աշխատանքի մեկնարկը — Պայմանագրային

 

Աշխատանքի նկարագրություն

  • Հանդիպումներ կազմակերպել տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի հետ՝ քննարկելու խմբի ներկայացուցիչներրի կարիքները,
  • Հասկանալ  տրանս* անձանց ՄԻԱՎ-ին առնչվող կարիքները նրանց հետ հանդիպումների միջոցով, 
  • Կատարել  կարիքների գնահատում Հայաստանում տրանս* անձանց իրավիճակի վերաբերյալ  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչների դիտարկումների հիման վրա,
  • Կազմակերպությանը ներկայացնել վերջնական փաստաթուղթ, ինչպես նաև փաստաթղթի ռուսերեն կամ անգլերեն թարգմանությունը։ 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ կարիքների գնահատում իրականացնելու ոլորտում,
  • Խոցելի խմբերի հետ հաղորդակցման հմտություններ,
  • Ռուսերենի և/կամ անգլերենի գերազանց իմացություն, 
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office (պարտադիր), G-Suite (ցանկալի)
  • Խոցելի խմբերի (հատկապես տրանս* անձանց) հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն (EQ)
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հոկտեմբերի 9-ը։