«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ
Հայտարարության սկիզբը` 30.09.2020
Դիմումների վերջնաժամկետ` 09.10.2020
Պաշտոնը՝ Կարիքների գնահատում իրականացնող փորձագետ
Աշխատանքի մեկնարկը — Պայմանագրային
Աշխատանքի նկարագրություն
- Հանդիպումներ կազմակերպել տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի հետ՝ քննարկելու խմբի ներկայացուցիչներրի կարիքները,
- Հասկանալ տրանս* անձանց ՄԻԱՎ-ին առնչվող կարիքները նրանց հետ հանդիպումների միջոցով,
- Կատարել կարիքների գնահատում Հայաստանում տրանս* անձանց իրավիճակի վերաբերյալ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչների դիտարկումների հիման վրա,
- Կազմակերպությանը ներկայացնել վերջնական փաստաթուղթ, ինչպես նաև փաստաթղթի ռուսերեն կամ անգլերեն թարգմանությունը։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ կարիքների գնահատում իրականացնելու ոլորտում,
- Խոցելի խմբերի հետ հաղորդակցման հմտություններ,
- Ռուսերենի և/կամ անգլերենի գերազանց իմացություն,
- Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office (պարտադիր), G-Suite (ցանկալի)
- Խոցելի խմբերի (հատկապես տրանս* անձանց) հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն (EQ)
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հոկտեմբերի 9-ը։