«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ
Հայտարարության սկիզբը` 10.09.2020
Դիմումների վերջնաժամկետ` 20.09.2020
Պաշտոնը՝ ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
Աշխատանքի մեկնարկը — Սեպտեմբերի 22, 2020
Աշխատանքի նկարագրություն
- Հանդիպումներ կազմակերպել տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի հետ՝ քննարկելու խմբի ներկայացուցիչներրի տեսլականը,
- Հաշվի առնելով խմբի ներկայացուցիչների պատկերացումները գործունեության վերաբերյալ՝ մշակել խմբի կանոնադրությունը,
- Խմբի կանոնադրությունը վերջնականացնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչների դիտարկումների հիման վրա,
- Կազմակերպությանը ներկայացնել վերջնական փաստաթուղթ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ աշխատանքային խմբի կանոնադրության մշակման ոլորտում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
- Խոցելի խմբերի (հատկապես տրանս* անձանց) հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 20-ը։