PrEP-ը ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման մեթոդ է, որի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։
• ոչ միշտ եք օգտագործում պահպանակ սեռական հարաբերություն ունենալիս այնպիսի զուգընկերոջ հետ, ում ՄԻԱՎ կարգավիճակը Ձեզ հայտնի չէ,
• ունեք ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող զուգընկեր,
• կիսում եք ասեղները կամ ներարկիչները այլ անձանց հետ։
Եթե Դուք ընդունում եք PrEP և նկատում եք կողմնակի ազդեցություններ,
որոնք Ձեզ անհանգստացնում են և կրում են պարբերական բնույթ,,
ապա խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։
Հայաստանում PrEP-ը հասանելի է միայն վճարովի հիմունքներով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։
Քանի որ PrEP-ը նախատեսված է ՄԻԱՎ բացասական կարգավիճակ ունեցող անձանց համար, Դուք առաջին հերթին պետք է ՄԻԱՎ-ի թեստ հանձնեք։
ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու համար կարող եք դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, որի վերապատրաստված խորհրդատուները թեստավորմանը զուգահեռ կտրամադրեն ՄԻԱՎ-ին վերաբերող խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն Ձեզ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։
PEP-ը ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն է՝ դեղորայքային կարճ կուրս, որ ընդունվում է հավանական ՄԻԱՎ վարակումից հետո շատ կարճ ժամանակի ընթացքում՝ օրգանիզմում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։
PEP-ը Ձեզ համար է, եթե Դուք ՄԻԱՎ-բացասական կարգավիճակ ունեք կամ չգիտեք Ձեր ՄԻԱՎ կարգավիճակը և վերջին 72 ժամվա ընթացքում՝
1. առանց պահպանակի ռիսկային սեռական հարաբերություն եք ունեցել,
2. կիսել եք ասեղ կամ ներարկման համար նախատեսված այլ պարագաներ թմրանյութեր կիրառելու համար,
3. սեռական բռնության եք ենթարկվել:
PEP օգտագործելուց առաջ պետք է անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
PEP-ը անվտանգ է, բայց կարող է որոշ դեպքերում կողմնակի ազդեցություններ թողնել,
որի մասին պետք է տեղեկացնեք Ձեր բժշկին։
Եթե Ձեզ PEP են նշանակել, ապա պետք է այն ընդունել առավելագույնը 28 օր։
Պետք է այդ ընթացքում որոշակի ժամանակը մեկ
և դեղորայքի կուրսն ավարտելուց հետո վերադառնալ բժշկի մոտ՝
հերթական թեստավորումն անցնելու
նպատակով։
Հայաստանում PEP-ը հասանելի է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։ Քանի որ PEP-ը նախատեսված է ՄԻԱՎ բացասական կարգավիճակ ունեցող անձանց համար, Դուք առաջին հերթին պետք է ՄԻԱՎ-ի թեստ հանձնեք։ ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու համար կարող եք դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, որի վերապատրաստված խորհրդատուները թեստավորմանը զուգահեռ կտրամադրեն ՄԻԱՎ-ին վերաբերող խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն Ձեզ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։
Հարգելի այցելու,
Առկա ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն ու հետազոտություն անցնելու համար կարող եք զանգահարել +37460478989, +37455478980 հեռախոսահամարներով կամ գրանցվել առցանց և մեր խորհրդատուները կապ կհաստատեն ձեզ հետ։
PrEP բուկլետը կարող եք ներբեռնել այստեղից
PEP բուկլետը կարող եք ներբեռնել այստեղից
Կանխարգելենք ՄԻԱՎ-ը (PrEP)
ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում / PrEP
ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում / PEP
ՄԻԱՎ ԵՎ ՁԻԱՀ
ՄԻԱՎ-Ի ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՈւՂԵՑՈւՅՑ