«ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՄԱՅՈՎ ՏԵՍԱԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹ
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով տեսադասընթաց վարելու փորձագետի մրցույթ
Ծրագիր – «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության»
Պաշտոն – «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով տեսադասընթաց վարելու փորձագետ
Վայրը – Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագրություն
Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝
- Վարել առցանց տեսադասընթացներ «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով․
- Մշակել նշված թեմայով դասընթացի պրեզենտացիա (PowerPoint ձևաչափով), որը պետք է օգտագործվի տեսադասընթացի ժամանակ,
- Մանրամասն ներկայացնել ընտրված թեման իր բոլոր բաղադրիչներով,
- Նկարահանել/նկարահանվել տվյալ թեմայով տեսադասընթացում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Աշխատանքային փորձ «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայի դասավանդման ոլորտում
- Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն, տվյալ խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամություն
- Գերազանց հաղորդակցական հմտություններ
Աշխատավարձը – Պայմանագրային
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 4-ը լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը դաշտում ընտրելով «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայի փորձագետ: