«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ՄԻԱՑԵԼ Է ՍԵՔՍ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ (NSWP)

2020 թ․-ի հուլիսի 29-ից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դարձավ Սեքս աշխատանքին առնչվող ծրագրերի համաշխարհային ցանցի անդամ։

Սեքս աշխատանքին առնչվող ծրագրերի համաշխարհային ցանցը (The Global Network of Sex Work Projects- NSWP)  գործում է սեքս աշխատողների ձայնը գլոբալ մակարդակով լսելի դարձնելու և կին, տղամարդ ու տրանս սեքս աշխատողների իրավունքներով զբաղվող տարածաշրջանային ցանցերը միավորելու համար։

 

 

NSWP Ցանցը անդամակցային կազմակերպություն է։ Անդամներ են հանդիսանում տեղական, ազգային ու տարածաշրջանային այն կազմակերպություններն ու նախաձեռնող խմբերը, որոնք զբաղվում են սեքս աշխատողների հիմնախնդիրներով։ 

 

NSWP-ի գործունեությունը հիմնված է երեք հիմնական արժեքների վրա․

 

1․ Սեքս աշխատանքի ընդունում որպես աշխատանք,

2․ Սեքս աշխատանքի քրեականացման բոլոր ձևերի և իրավական այլ ճնշումների (ներառյալ անձամբ սեքս-աշխատողներին, նրանց հաճախորդներին, երրորդ անձանց*, ընտանիքներին, գործընկերներին ևն) հանդեպ ընդդիմություն։

3․ Աջակցություն սեքս աշխատողների ինքնակազմակերպմանն ու ինքնորոշմանը։

 

NSWP- ի բոլոր անդամները կիսում են NSWP կոնսենսուսային հայտարարության հիմնական արժեքներն ու սկզբունքները՝  կապված սեքս աշխատանքի, մարդու իրավունքների ու օրենսդրության հետ։

Այս հղումներով կարող եք մանրամասն ծանոթանալ NSWP-ի գործունեությանը,   անդամակցության ու ղեկավարության կառուցվածքին, ինչպես նաև ցանցի պատմությանը։ 

 

 

Երրորդ անձինք տերմինը իր մեջ ներառում է մենեջերներին, հասարակաց տներ ունեցողներին, ադմինիստրատորներին, մաքրուհիներին, վարորդներին, անշարժ գույքի սեփականատերերին, հյուրանոցներ ունեցողներին, որտեղ սեքս աշխատողները կարող են սենյակ վարձել իրենց աշխատանքն իրականացնելու համար, և բոլոր նրանց, ովքեր անմիջական կապ ունեն սեքս աշխատողների և սեքս աշխատանքի հետ։