ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ՝ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ ՄԻԱՎ-ՈՎ ԱՊՐՈՂ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՎ-Ի ԵՎ COVID-19-Ի ՄԱՍԻն

COVID-19-ը լուրջ հիվանդություն է և ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդիկ պետք է ձեռնարկեն բոլոր առաջարկվող կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի նվազագույնի հասցնեն վիրուսի ազդեցությունը և կանխարգելեն այն վիրուսը, որը առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Կարևոր է ընդգծել, որ ներկայումս չկան հիմնավոր ապացույցներ այն մասին, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հատկապես վարակման մեծ վտանգի տակ են, կամ վարակվելու դեպքում առավել վատ հետևանքների կառերեսվեն։ Սա չի նշանակում, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ պետք է անլուրջ վերաբերվեն COVID-19-ին, այլ նրանք պետք է ձեռնարկեն բոլոր կանխարգելիչ միջոցները՝ իրենց պաշտպանելու համար։ Ինչպես հիմնական բնակչության շրջանում, այնպես էլ ՄԻԱՎ –ով ապրող մարդկանց մեջ վարակվելու առավել բարձր ռիսկի են ենթարկվում ՄԻԱՎ-ով ապրող մեծահասակները և սրտային կամ թոքային խնդիրներ ունեցողները, որոնք վարակվելու դեպքում առավել լուրջ խնդիրերի կարող են բախվել։ Քանի որ COVID-19-ը շարունակվում է տարածվել ամբողջ աշխարհում, կարևոր կլինի, որ ընդհանուր բնակչության մեջ ՄԻԱՎ-ի տարածվածության վերաբերյալ շարունակական հետազոտությունները ավելի շատ լույս սփռեն ՄԻԱՎ-ի և նոր կորոնավիրուսի միջև կենսաբանական և իմունոլոգիական փոխազդեցությունների վրա:

Ստորև կարող եք ծանոթանալ ուղեցույցին։

 

 

Նյութի հայերեն թարգմանությունը ապահովվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կամավոր հիմունքներով։