«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում 3 տարբեր փորձագետների՝ փորձագիտական խումբ ձևավորելու, խմբի անդամների կարողությունները բյուջետային ադվոկացիայի, բյուջետային անալիզի և բյուջետային հաշվետվողականության ոլորտներում զարգացնելու և 3 կարևոր փաստաթղթեր ստեղծելու համար։
Ծրագիր — «Բյուջետային անալիզը՝ որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի ներգրավվածության համար»
Պաշտոնը
Փորձագետ 1․ Թիրախ խմբերին տրամադրվող առողջապահական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը ներկայացնող փորձագետ,
Փորձագետ 2․ Թիրախ խմբերին տրամադրվող սոցիալական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը ներկայացնող փորձագետ,
Փորձագետ 3․ Թիրախ խմբերին տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների համար բյուջետային ադվոկացիայի միջազգային փորձը ներկայացնող փորձագետ։
Տևողությունը — Պայմանագրային
Վայրը — Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները
- Մասնակցել միջազգային փորձագետի կողմից անցկացվող վերապատրաստման և կարողությունների զարգացման առցանց դասընթացին,
- Իրականացնել հետազոտություններ և վերլուծել Հայաստանի ազգային բյուջեն թիրախ խմբերին տրամադրվող առողջապահական (Փորձագետ 1) և սոցիալական (Փորձագետ 2) ծառայությունների տեսանկյունից, ինչպես նաև ուսումնասիրել թիրախ խմբերին տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների համար բյուջետային ադվոկացիայի միջազգային փորձը (Փորձագետ 3):
- Մշակել փաստաթուղթ, որում ներկայացված կլինեն՝
- Թիրախ խմբերին տրամադրվող առողջապահական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը (Փորձագետ 1),
- Թիրախ խմբերին տրամադրվող սոցիալական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը (Փորձագետ 2),
- Թիրախ խմբերին տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների համար բյուջետային ադվոկացիայի միջազգային փորձը (Փորձագետ 3):
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ բյուջետային ադվոկացիայի, բյուջետային անալիզի և բյուջետային հաշվետվողականության ոլորտներում;
- Վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու հմտություններ,
- Հաղորդակցական հմտություններ;
- Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Զեկույցներ կազմելու հմտություններ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 13-ը։