ԻՐԱՎՈՒՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ ՏԵՍԱԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է իրավունքի թեմայով տեսադասընթացներ վարելու փորձագետների մրցույթ

 

 

Ծրագիր – «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության»

 

 

Պաշտոն – Իրավունքի թեմայով տեսադասընթացներ վարելու փորձագետ

 

 

Վայրը – Երևան, Հայաստան

 

 

Աշխատանքի նկարագրություն

 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝

  • Վարել առցանց տեսադասընթացներ հետևյալ թեմաներով․
    Մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային մեխանիզմներ,
    — Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք,
    — Խոսքի ազատություն ու սահամանփակումներ,
    — Խաղաղ հավաքների ազատության իրավունք,
  • Մշակել նշված թեմայով/ներով դասընթացի պրեզենտացիա (PowerPoint ձևաչափով), որը պետք է օգտագործվի տեսադասընթացի ժամանակ,
  • Մանրամասն ներկայացնել  ընտրված թեման իր բոլոր բաղադրիչներով,
  • Նկարահանել/նկարահանվել տվյալ թեմայով տեսադասընթացում։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Աշխատանքային փորձ  «Մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային մեխանիզմներ», «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք», «Խոսքի ազատություն ու սահամանփակումներ», «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմաների կամ թեմաներից մեկի դասավանդման ոլորտում
  • Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն, տվյալ խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամություն
  • Գերազանց հաղորդակցական հմտություններ

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020 թ.-ի հուլիսի 5-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը դաշտում ընտրելով «Իրավունքի թեմաներով տեսադասընթացներ վարելու փորձագետ»: