ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ

COVID-19-ը և հայտարարված համավարակը, ինչպես նաև դրանով պայմանավորված արտակարգ դրությունը  հարվածեց հասարակության տարբեր շերտերի՝ օրավարձով աշխատողներ, սոցիալապես անապահովներ, առանց պայմանագրերի և չգրանցված աշխատողներ։

 

Պետությունը որոշ խմբերի միանվագ դրամական աջակցության ծրագիր սկսեց, որից, սակայն, ցավոք, ոչ բոլորը կարողացան օգտվել։ Ելնելով իր մարդասիրական առաքելությունից՝ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դիմեց իր դոնորներին՝ ծրագրային պահուստային ֆոնդերը իրավիճակին համապատասխան օգտագործելու համար։

 

Մեր կազմակերպությունը մեկնարկեց «Մենք ձեզ հետ ենք» բարեգործական ծրագիրը, որը նպատակաուղղված է աջակցելու հասարակության այն խմբերի ներկայացուցիչներին, որոնք առավել խոցելի են դարձել աշխարհում ի հայտ եկած COVID-19-ի համաճարակի տարածվածության արդյունքում։ Բարեգործությանը միացան կազմակերպության համագործակիցները, աշխատակիցները, դիվանագիտական մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ բարերարներ։

 

Ստորև կարող եք ծանոթանալ մեր տրամադրած աջակցությունների վերաբերյալ քանակական, սոցիալական և այլ բնույթի մանրամասների ու վիճակագրության։

 

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն համավարակի բռնկումից մինչև օրս ստացել է սոցիալական աջակցության 416 դիմում-հայտ։ Հայտեր ստացվել են ոչ միայն Երևանից, այլև ՀՀ բոլոր մարզերից։ Ստացված հայտերից բավարարվել են 284-ը։

Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմել են սոցիալապես անապահով ընտանիքներ, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչներ։

 

Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմել են 110 ԼԳԲՏ ներկայացուցիչներ, որոնցից բավարարվել են 89-ը։

Աջակցություն է տրամադրվել նաև ԿՍԿ-երի, ԹՆՕ-երի և այլ խոցելի խմբերի։ Ստորև կարող եք տեսնել աջակցություն ստացած խոցելի խմբերին տրամադրված աջակցության տոկոսային պատկերը։

 

 

Աջակցություն ստացած խոցելի խմբերի ներկայացուցիչների մեծամասնությունը ապրել է միայնակ կամ ընկերների հետ, առանց ֆինանսական եկամտի կամ ընտանիքի աջակցության։ «Ո՞ւմ հետ եք բնակվում» հարցի պատասխանների վիճակագրությունը ունի հետևյալ տեսքը՝

 

 

Աջակցության համար դիմած անձանց մեծամասնությունը տվյալ պահին չի աշխատել կամ գտնվել է պարապուրդում։

 

 

Դիմողների մեծամասնությունը ակնկալել է ֆինանսական աջակցություն, շատերը սնունդի տեսքով, ապաստարան կամ այլ տեսքի աջակցություն։

 

 

Աջակցության համար դիմած խոցելի խմբերի ներկայացուցիչերը դիմել են հիմնականում խտրականության, բռնության ենթարկվելու կամ համավարակի հետևանքով առանց կացարանի կամ ապրուստի միջոցների մնալու պատճառով։

 

 

Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել ծայրահեղ և անելանելի վիճակում հայտնված մարդկանց՝ շեշտը դնելով խոցելի խմբերին աջակցելու վրա։ ԼԳԲՏԻ անձինք, կոմերցիոն սեռական ծառայություն մատուցողները, թմրամիջոց օգտագործողները, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ենթարկվելով խարանի և խտրականության, անգամ սովորական պայմաններում հաճախ հայտնվում են դրսում, մնում են առանց սնունդի և աջակցության, չեն կարողանում իրացնել իրենց առողջության իրավունքը։ Արտակարգ դրությունը ավելի է դժվարացրել այս անձանց իրավիճակը, և անհրաժեշտություն է առաջացել օժանդակել նրանց սոցիալական և ֆինանսական կենսական խնդիրների լուծմանը։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում առանց տանիքի ու սնունդի մնացած անձանց աջակցելու հարցում և հայտնում է, որ սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն մինչև արտակարգ դրության և համավարակի ավարտը։