«Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք» թեմայով տեսադասընթաց վարելու փորձագետի մրցույթ

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք» թեմայով տեսադասընթաց վարելու փորձագետի մրցույթ

 

 

Ծրագիր – «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության»

 

 

Պաշտոն – «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք» թեմայով տեսադասընթաց վարելու փորձագետ

 

 

Վայրը – Երևան, Հայաստան

 

 

Աշխատանքի նկարագրություն

 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝

  • Վարել առցանց տեսադասընթացներ «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք» թեմայով․
  • Մշակել նշված թեմայով դասընթացի պրեզենտացիա (PowerPoint ձևաչափով), որը պետք է օգտագործվի տեսադասընթացի ժամանակ,
  • Մանրամասն ներկայացնել  ընտրված թեման իր բոլոր բաղադրիչներով,
  • Նկարահանել/նկարահանվել տվյալ թեմայով տեսադասընթացում։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Աշխատանքային փորձ  «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք» թեմայի դասավանդման ոլորտում
  • Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն, տվյալ խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամություն
  • Գերազանց հաղորդակցական հմտություններ

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք մինչև 2020թ․-ի հուլիսի 28-ը լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը դաշտում ընտրելով «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք» թեմայի փորձագետ: