ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄԸ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր խոցելի խմբերի շրջանում Հայաստանի ամբողջ տարածքում։

 

Գիտակցելով սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ) ունենալու դեպքում ՄԻԱՎ-ի նկատմամբ կրկնակի խոցելիությունը՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն համագործակցություն է հաստատել Երևանում «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի հետ։

Համագործակցության շրջանակներում «ՏՍՏ-ների, Տրանս* անձանց և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շահառուները հնարավորություն ունեն անցնելու ՍՃՓՎ անվճար հետազոտություն և անհրաժեշտության դեպքում բուժում։

 

 

«ՏՍՏ-ների, ՏԱ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը» ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: