ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»

Պաշտոն  — Աութրիչ աշխատող

Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Լոռու մարզ, Շիրակի մարզ

 

Աշխատանքի նկարագրություն 

 

Պաշտոնը՝

«Աութրիչ» աշխատանքը բնութագրվում է որպես ՄԻԱՎ-ի և ՏԲ կանխարգելման միջամտություն, որն ուղղված է պոտենցիալ շահառուներին հանդիպելուն իրենց իսկ համայնքներում կամ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելուն` նրանց դեպի կանխարգելման, թեստավորման և բուժման ծառայություններ ուղղորդելու նպատակով:  Աութրիչի առաջնային նպատակն է կապեր հաստատել առավել ռիսկի ենթարկվող անձանց հետ և իրազեկել համայնքներում առկա ՄԻԱՎ ծառայություների վերաբերյալ: Շահառուների հետ հնարավոր է առաջնային կապ հաստատել անմիջական հանդիպման կամ համացանցի միջոցով` հետագայում ՄԻԱՎ-ի/սեռավարակների/հեպատիտների վերաբերյալ տեղեկատվություն, կանխարգելման միջոցներ տրամադրելու, անհրաժեշտ այլ ծառայությունների ուղղորդելու և ՄԻԱՎ-ի թեստավորում իրականացնելու նպատակով։

 

Պարտականությունները՝

  • Իրականացնել աութրիչ աշխատանք ՀՀ-ում, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Լոռու, Շիրակի մարզերում;
  • Տրամադրելխորհրդատվություն անվտանգ սեռականհարաբերություններիև վարքագծի, ինչպեսնաևպահպանակների և լուբրիկանտների օգտագործմանվերաբերյալ;
  • Շահառուներինտրամադրելտեղեկատվությունկամավորխորհրդատվությանևհետազոտության (ԿԽՀ) ծառայություններիվերաբերյալ;
  • Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի կամավոր խորհրդատվություն և թեստավորում;
  • Ուղղորդել՝օգտվելուԿԽՀծառայություններից, անհրաժեշտությանդեպքումուղեկցել;
  • Շահառուներինտրամադրելպահպանակներ, լուբրիկանտներևկրթատեղեկատվական նյութեր;
  • Կազմակերպելևիրականացնելփոխօգնությանխմբերուհանդիպումներշահառուներիհետ;
  • Թիրախայինխմբերիհետիրականացնելմիջոցառումներ, քննարկումներ;
  • Մասնակցելաշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվողծառայությունների     ընթացքիվերաբերյալտեղեկատվություն;
  • Վերադասինտրամադրելաշխատանքիմասինամսականհաշվետվությունհամաձայնպահանջների;
  • Դասընթացներիևայլմիջոցառումներիժամանակապահովելշահառուներիմասնակցություն;
  • Պահպանելշահառուիևնրահետտարվածաշխատանքի, կատարվածաշխատանքներիհաշվետվությունների, այդթվումշահառուներինբաժանվածպարագաներիևնյութերիքանակիմասինգաղտնիությունը;
  • Կատարելայլհամապատասխան պարտականություններ՝ըստ պահանջի:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հունիսի 26-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով «Աութրիչ»։

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: