ԻՐԱՎԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի:
Պաշտոնը – իրավաբան
Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով
Վայրը – Երևան, ՀՀ
Պարտականությունները՝
- Տրամադրել իրավաբանական անվճար խորհրդատվություն,
- Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր,
- Ներկայացնել շահառուների իրավունքները պետական, իրավապահ մարմիններում,
- Կատարել իրավական հետազոտություններ ոլորտի իրավական հարցերի շուրջ:
- Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ,
- Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
- Հետազոտական աշխատանք, վերլուծություններ կատարելու փորձ
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail
- Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում
- Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն
- Հանրային խոսքի հմտություն և փորձ
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատավարձը – Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հունիսի 15-ը: