Հիմա ես արդեն գիտեմ, թե ինչու Աստված չբուժեց Բոբիին…

1995թ․-ի դեկտեմբերի 6-ին  Մերի Գրիֆիթը, ելույթ ունեցավ ԱՄՆ կոնգրեսում։

 

 «Հոմոսեքսուալությունը մեղք է, հոմոսեքսուալները դատապարտված են այրվելու դժոխքում ընդմիշտ։ Եթե նրանք ցանկանում են փոխվել, ապա նրանց Աստված կարող է բուժել, հրաժարվելով գայթակղությունից՝ նրանք կրկին կդառնան «նորմալ», նրանք պետք է ջանքեր չխնայեն դրա համար, եթե չի ստացվում։

 

Այդպես էի ասում ես իմ տղային՝ Բոբիին, երբ իմացա, որ նա նույնասեռական էր։ Երբ նա պատմեց ինձ այս մասին, իմ աշխարհը տրոհվեց մասունքների․ ես փորձում էի անել ամեն բան նրան բուժելու համար։ Արդյունքում նա ինքնասպան եղավ՝ նետվելով կամրջից։ Շատ ցավում եմ, որ այդ ժամանակ ես ոչինչ չգիտեի ԼԳԲՏ մարդկանց մասին։ Այն ամենը, ինչ ինձ սովորեցրել էին, պարզվեց,  չարամտություն էր և անհիմն մեղադրանք․ եթե ես փորձեի ավելին իմանալ, եթե լսեի տղայիս, երբ նա բացեց ինձ իր սիրտը, ես այսօր կանգնած չէի լինի ձեր առջև խորին ափսոսանքով։

 

Ես համոզված եմ, որ Աստծոն պետք է Բոբիի բարի և սիրող հոգին, Աստծո աչքերում սերը և բարությունը ամենակարևորն են։ Ես չգիտեի, որ ամեն անգամ, անիծելով ԼԳԲՏ մարդկանց, խոսելով Բոբիի մասին որպես հիվանդ և վտանգավոր անձնավորության, ես աստիճանաբար սպանում էի նրա ինքնագնահատականը և հավատը սեփական անձի նկատմամբ։ Արդյունքում նա լիովին ընկճվեց։ Իհարկե ոչ Աստծո կամքով, Բոբին նետվեց կամրջից մայրուղու վրա ուղիղ բեռնատարի անիվների տակ, որը նրան տեղում սպանեց։ Բոբիի մահվան պատճառը դարձավ իր ծնողների չիմացության և արհամարանքի, «գեյ» բառի նկատմամբ տածած վախի ուղիղ արդյունքը։ Նա երազում էր դառնալ գրող։ Նրա հույսերն ու երազանքները անարդարացիորեն խլվեցին։

 

Հիմա ես արդեն գիտեմ, թե ինչու Աստված չբուժեց Բոբիին․․․ նա չբուժեց Բոբիին, քանի որ բուժելու ոչինչ չկար։

 

Բոբիի նման շատ երեխաներ գտնվում են մեզ հետ, նրանք կլսեն ձեզ ամեն անգամ, երբ դուք կրկնեք ԱՄԵՆ։ Սակայն, հենց ձեր ատելությունը, վախը և չիմացությունը կխլացնեն նրանց աղոթքները։ Այդ իսկ պատճառով, մինչ ձեր տներում և եկեղեցիներում ԱՄԵՆ ասելը, մտածեք և հիշեք, ձեր երեխաները լսում են ձեզ։