ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ «ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ-ԻՆ

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հերթական  համագործակցությունն է հաստատել, այս անգամ Չարենցավանի «Ռեսուրս կենտրոն» Բարեգործական ՀԿ-ի հետ, որի շրջանակներում տրամադրվել է տեխնիկական աջակցություն՝ դյուրակիր համակարգիչ՝ ՀՀ խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների հասանելիության ապահովմանը ու ՄԻԱՎ-ի կանխարգելմանը պատրաստակամորեն աջակցելու համար, ինչպես նաև կազմակերպության՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարին ուղղված գործունեության առավել արդյունավետ կազմակերպման կարողությունները զարգացնելու նպատակով։

 

Աջակցությունը տրամադրվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և թեստավորման, շահառու խմբերի հետ հանդիպում-քննարկումների համար տարածքի հատկացման համար։

 

Համագործակցությունը հաստատվել է ՏՍՏ, ԼԳԲՏԻ անձանց, ԿՍԿ-ների ու ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է  Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի կողմից։

 

Ծրագրի շրջանակներում իրականացվում է աութրիչ աշխատանք ՀՀ 8 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ։ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում վերապատրաստում անցած խորհրդատուները ՏՍՏ-ների, ԼԳԲՏ անձանց, ԿՍԿ-ների և ԹՆՕ-ների շրջանում իրականացնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտություն, տրամադրում են կանխարգելիչ և կրթատեղեկատվական նյութեր, դրական դեպքերի ժամանակ ուղղորդում են ՁԻԱՀ-ի ԿՀԿ։

Ծրագիրն իրականացվում է Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։