ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ԻՆ
2020թ․-ի մայիսի 1-ին մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ենթադրամաշնորհների տրամադրումը «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների հզորացմանը։
Առաջին ենթադրամաշնորհը տրամադրվեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին՝ «Ջատագովելով սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացման համար։
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝ նպաստել ԼԳԲՏԻ և ՏՍՏ ազատազրկված անձանց հավասարության և խտրականության չենթարկվելու իրավունքի ապահովմանը։
Ծրագրի միջնաժամկետ նպատակն է՝ նպաստել ԼԳԲՏԻ և ՏՍՏ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության փաստաթղթերի և ընթացակարգերի մշակմանը:
Ծրագրի կարճաժամկետ նպատակն է՝ նպաստել հանրության և որոշում կայացնողների շրջանում ԼԳԲՏԻ և ՏՍՏ ազատազրկված անձանց նկատմամբ զգայունության և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Շնորհավորում ենք «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության վերացմանը Հայաստանում:
Ենթադրամաշնորհը տրամադրվել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի Ֆինանսական աջակցությամբ։