2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ 24-26 «ԴԱՐԲԱՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԷՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐ

2020 թվականի հունվար 24-26 «Դարբասի երիտասարդական կենտրոն»-ը նախաձեռնել էր կարողությունների զարգացման եռօրյա ծրագիր։ Ծրագրին մասնակցում էին դարբասաբնակ 12 երիտասարդներ Մասնակիցներ հնարավորություն ունեցան ներկա լինելու մի քանի դասընթացների, որոնց թեմաները հենց իրենք էին առաջարկել։
1-ին օրը Դավիթ Ամիրյան խոսեց մի քանի համակագչային ծրագրերից։ 2-րդ օրը Կարինե Նահապետյանը ներկայացրեց հայ ժամանակակից գրողներին։ Մի փոքրիկ պատմվածք մասնակիցները վերլուծեցին և դասընթացի ավարտին ստացան ժամանակակից հայ գրողների գրքերից։ 3-րդ օրը վեր հանեցին մի քանի համայնքային խնդիրներ և փորձեցին այդ խնդիրներին լուծումներ մտածել, դրանից բացի խոսեցին մի քանի ՍՁ-ների մասին, որոնք ինչ-որ բան են փոխել իրենց համայնքում։ Օրվա ավարտին մասնակիցները ստացան հավաստագրերի և պլանավորեցին իրենց հետագա անելիքները։
Ծրագիրը իրականացվել է «Դարբասի երիտասարդական կենտրոն» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։