ԼՈՒՍԱՇՈՂԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ ԿՈՒՆԵՆԱ

Արարատի մարզի Լուսաշող համայնքն իր զբոսայգին կգործարկի շատ շուտով’ այս գարնանը։
Լուսաշող համայնքի պատանիներն ու երիտասարդները «Թո’ւյլ տուր, որ լույսդ շողա» նախաձեռնությամբ Լուսաշող համայնքում կառուցում են հանրային զբոսայգի, որը կդառնա ժամանցի վայր համայնքային երիտասարդության համար։
Համայնքի բնակիչները հնարավորություն կունենան իրենց ազատ ժամանակը վայելել գեղեցիկ զբոսայգում, որն արդեն գարնանը կանաչապատման աշխատանքներից հետո կարող է շահագործվել։
Ծրագիրը իրականացվել է «Թո’ւյլ տուր, որ լույսդ շողա» նախաձեռնության կողմից, որը համաֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։