Անդամ

Իրավունք՝

  •         Ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում,
  •         Ներկա լինել Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության խորհրդի նիստերին,
  •         Խորհրդի կողմից սահմանված կարգով, անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,
  •         Ծանոթանալ Կազմակերպութան մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
  •         Կազմակերպոււթյան մարմինների որոշումները բողոքարկել Ժողովին։ Ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա։ Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ,
  •         Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերավերում են վերջին երեք տարիներին,
  •         Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,
  •         Ներկա գտնվել Կազմակերպության ժողովին, եթե վերջինիս անցկացվում է Կազմակերության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,
  •         Ծանոթանալ Կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրելու մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
  •         Սպառիչ տեղեկություն ստանալու Կազմակերպության գործունեության մասին,
  •         Ազատ դուրս գալ Կազմակերպությունից,
  •         Մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին։

 

Պարտականություն՝

  •         Հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին,
  •         Կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները,
  •         Մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում,
  •         Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,
  •         Կազմակերպութան կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողության, խիստ նկատողություն կամ Կազմակերպության անդամությունից զրկում։