ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

2019 թվականի ավարտին «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական
խորհուրդի ֆինանսական աջակցությամբ հայտարարել էր փոքր դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ։
Առաջարկվող ծրագրերի նպատակը պետք է լիներ համայնքային զարգացումը, երիտասարդական որևէ
հիմնախնդիր հասցեավորելը։
Մրցույթի գնահատող հանձնաժողովը ստացել էր ավելի քան 100 ծրագրային առաջարկ Հայաստանի բոլոր
մարզերից։ Մրցույթի հանձնաժողովը երկար ու դժվարին գործընթացի արդյունքում առանձնացրեց քսան
լավագույններին, որոնք էլ արժանացան դրամաշնորհներին։
2020 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ փոքր դրամաշնորհային ծրագրերի նախապատրաստական
հանդիպումը հաղթած ՀԿ-երի կամ նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ
Գաբրիելյանը, որը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, ուղղությունները, ինչպես նաև
շնորհավորեց մասնակցիներին հաջողված ծրագրային առաջարկների համար։
Կազմակերպության ֆինանսական մենեջեր Արման Սահակյանը ներկայացրեց հաշվետվությունների կարգը,
անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի ցանկը, վերանայվեցին ծրագրերի բյուջեները։
ՀԿ երիտասարդական ծրագրերի համակարգող Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց ծրագրերի իրականացման
ընթացքը, գործողությունների հերթականությունը, ծանոթացրեց մասնակիցներին իրենց ծրագրային
մենթորների հետ, ինչպես նաև պատասխանեց հանդիպման մասնակիցների բոլոր հարցերին։
Հանդիպման ավարտին մասնակիցների ստորագրեցին պայմանագերը, իսկ «Նոր սերունդ» Մարդասիրական
ՀԿ-ի աշխատակազմը բոլորին մաղթեց ծրագրերի հաջող ընթացք։