ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ ՈՂՋ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ ողջ
աշխատակազմի ընդհանուր ժողովը, որին ներկա էին ՀԿ գրասենյակային և աութրիչ աշխատողները ,
դասընթացավարներ և փորձագետներ, ՀԿ-ին ծառայություն մատուցողներ, ինչպես նաև համագործակից ՀԿ-
ների ներկայացուցիչներ։
Ընդհանուր ժողովի բացման խոսքով հանդես եկավ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ
Գաբրիլեյանը։ Նա շատ հակիրճ ներկայացրեց ՀԿ նոր ռազմավարական պլանում ներառված
ուղղությունները, որոնց հետևելով՝ կազմակերպությունը պետք է շարժվի առաջիկա հինգ տարիների
ընթացքում։
Ֆինանսական հարցերով ՀԿ նախագահի օգնական Արման Սահակյանը ներկայացրեց կազմակերպության
2019թ-ի ֆինանսական հաշվետվությունը։
Ծրագրերի համակարգողներ Արտյոմ Մովսեսյանը, Ալինա Միրզոյանը և Հմայակ Ավետիսյանը
ներկայացրին համապատասխանաբար առողջապահական, մարդու իրավունքների և շահերի
պաշտպանության և երիտասարդական ծրագրերը, անցնող տարվա ձեռբերումները և գալիք տարում
նախատեսված աշխատանքները։
Ժողովի ամփոփումից և հարց ու պատասխանից հետո շնորհակալագրեր ստացան այն աութրիչները , որոնք
բարեխիղճ ու արդյունավետ աշխատանք էին ցուցաբերել տարվա ընթացքում, իսկ պատվոգրերի արժանացան
այն աութրիչները, որոնք ցուցաբերել էին նաև բարձր կատարողական իրենց աշխատանքներում։
Հանդիպումը անցավ գործընկերային ջերմ ու հաճելի մթնոլորտում։