ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ

2019թ․-ի հոկտեմբերի 3-ից 5-ը տեղի ունեցավ «ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում
մարդու իրավունքների պաշտպանության և դատական նիստերի լուսաբանման ոլորտներում» 3-օրյա
դասընթացը։
Դասընթացի նպատակն էր ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացումը մարդու իրավունքների
պաշտպանության, խարանի և խտրականության կանխարգելման, ազատության խոսքից ատելության խոսքի
անցումից զերծ մնալու, դատական նիստերը և այլ հիմնահարցերը ճշգրիտ և անաչառ լուսաբանելու
հարցում։
Դասընթացի առաջին օրը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանը
ներկայացրեց «Խարան և խտրականութուն» թեման, որի ընթացքում խոսեցին խտրականության արգելքը
միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերում, խտրականության հիմքերից, տեսակներից,
դրսևորման ձևերից։
Հաջորդ օրը Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Խոսքի ազատությունն ընդդեմ ատելության
խոսքի» թեման, որի ընթացքում  քննարկեցին թե ինչ է խոսքի ազատությունը և ինչ է ատելության խոսքը,
դրանց տարբերությունները, մարդու իրավուքների պաշտպանության մեխանիզմները և ատելության խոսքի
արգելքը։
Դասընթացի երրորդ օրը «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր, ԵՊՀ դասախոս Արման Ղարիբյանը
ներկայացրեց «Դատական նիստերի լուսաբանում» թեման, որի ընթացքում ներկայացրեց ՀՀ դատական
համակարգը, քրեական գործերի լուսաբանման մեթոդները, լրագրողի աշխատանքը դատական նիստերի
դահլիճում։
Դասընթացին ներկայացվող բոլոր թեմաները ներառում էին և տեսական նյութ, և գործնական
աշխատանքներ, հագեցած էին ակտիվ հարցուպատասխանով, քննարկումներով, ինտերակտիվ
վարժանքներով և տեսահոլովակների դիտումով։