ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Ռ․ Ափինյանի վճռեց․
«Գրիգոր Դավթի Գևորգյանի, Արման Էդուարդի Սահակյանի, Հովհաննես Հակոբի Մկրտչյանի հայցն ընդդեմ
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Գալաջյանի՝ iravunk.com ինտերնետային
լրատվական կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի
շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում հրապարակված զրպարտիչ
տեղեկությունները՝ կապված հայցվորների կողմից երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու՝
վիրավորելու և ծաղրելու հետ, հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու,
վիրավորանքի և զրպարտության համար հայցվորներից յուրաքանչյուրին 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ
դրամ գումար վճարելու, հայցվորների նկատմամբ դրսևորած խտրականության և ատելության հրահրման
փաստը հաստատելու, դատական ակտի եզրափակիչ մասից հայցվորների նկատմամբ խտրականության և
ատելության հրահրման փաստի հաստատումը iravunk.com ինտերնետային լրատվական կայքում
հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցը կարճել Հայկ Բաբուխանյանի մասով,
մնացած մասով հայցը բավարարել մասնակի: (Տես վճռի ամբողջական տարբերակը):
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման
ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և այն կարող է բողոքարկվել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:
Հիշեցում՝
 Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 2014թ․-ի հունիսի 19-
ին։ Գործի քննությունը տևել է մոտ 6 տարի։
 Փաստաբանական ծառայությունները տրամադրվել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի կողմից։
Գործի նախապատմությանը կարող եք ծանոթանալ այս
հղումով՝ https://old.ngngo.net/am/iravunk/
ԼԳԲՏ հիմնահարցերով զբաղվելն իրենից չի ներկայացնում արատավորող գործողություն, սակայն
դատապարտելի են այն արտահայտությունները, որոնք կեղծ տպավորություն են առաջացնում
հասարակության մեջ։