ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է համագործակցության լրագրողներին, լրագրողական կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ ԼԳԲՏԻ հիմնահարցերին առնչվող թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու , «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գործունեությունը լուսաբանելու և այլ համագործակցության համար։

Լրագրողական հարթակը ստեղծվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Նյութերը հրապարակվելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի՝ www.ngngo.net կայքում և ֆեյսբուքյան էջում։

Ցանկալի է տվյալ նյութերի հրապարակում և/կամ տարածում  նաև այլ կայքերում ու լրատվամիջոցներում։

Լրագրողական նյութերը պետք է վերաբերեն մարդու իրավունքներին, հակախտրականությանը, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ անձանց խնդիրներին։

Լրագրողական նյութերը կարող են լինել  տարբեր՝ տպագիր, պոդքասթ, վիդեո, մուլտիմեդիա (լոնգրիդ, վեբդոք և այլն) և լրագրողական ժանրում ընդունելի ցանկացած այլ ժամանակակից ձևաչափով:

Գնահատման չափանիշներ

Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ  չափանիշներով․

•             Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղվածությանը

•             Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում

•             Օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում

•             Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում

•             Անդրադարձ զգայուն խնդիրներին և խոցելի խմբերի հիմնահարցերին

•             Նյութի տեխնիկական որակ

•             Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն

•             ԼԳԲՏԻ անձանց կոնկրետ խնդիրների հասցեագրում, բացահայտում, հետևողական լուսաբանում։

Հատուկ ուշադրություն կդարձվի համապատասխան գործիքներին տիրապետելուն՝ նյութերը վիզուալ  առավել  գրավիչ և մատչելի ներկայացնելու համ ար։

Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք լրացնել և ուղարկել հետևյալ  ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ-փոստով  կամ զանգահարել  060-37-89-89 հեռախոսահամարով։

Ծրագիրն իրականցվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։