Քոսի փոխանցումը տեղի է ունենում մարմնական սերտ շփման արդյունքում, երբեմն նաև վարակված հագուստի և/կամ անկողնու և անկողնային պարագաների միջոցով:
Վարակումից կարճ ժամանակ անց տզերը խրվում են մաշկի եղջերաշերտի մեջ:
— Հիմնական գանգատը քորն է, որն առաջանում է տզերի արտաթորանքից առաջացած գերզգայունությունից (տեղային և/կամ տարածուն): Քորի զգացումը սովորաբար արտահայտվում է վարակվելուց 2-6 շաբաթ անց: Հաջորդ վարակման դեպքում այն վերսկսվում է 1-4 օր անց, ի հաշիվ օրգանիզմում առկա գերզգայունության:
— Հետազոտումը բացահայտում է զույգերով դասավորված կետիկային կամ հանգուցիկային ցանավորում, որոնց միջև հաճախ նկատելի է քոսային ուղին: Բնորոշ տեղերն են` ձեռքերի միջմատային ծալքերը, իրանի կողմնային մակերեսները, բազկի, արմնկային հոդի տարածիչ մակերեսները, կանանց հարպտկային շրջանները, առնանդամի և փոշտի մակերեսը:
— Երեխաների մոտ ընդգրկվում է նաև դեմքը, կարող են ախտահարվել նաև ափերն ու ներբանները:
— Որոշ դեպքերում քոսը կարող է բարդանալ երկրորդային պիոդերմայով: