Սիֆիլիսը լինում է ձեռքբերովի կամ բնածին: Տարբերում են ձեռքբերովի սիֆիլիսի վաղ և ուշացած ձևերը: Վաղ սիֆիլիսը (վարակումից անցել է 1 տարուց ոչ ավելի) դասակարգվում է առաջնայինի, երկրորդայինի և վաղ թաքնվածի (գաղտնի, լատենտ), իսկ ուշացած սիֆիլիսը (վարակումից անցել է 1 տարուց ավելի)` երկրորդայինի, ուշացած թաքնվածի, երրորդայինի, ներառյալ գումոզ, սրտանոթային և նյարդասիֆիլիս:
Բնածին սիֆիլիսը ունի վաղ (արտահայտվում է կյանքի առաջին երկու տարում) և ուշացած (արտահայտվում է ավելի ուշ) ձևեր, որոնք կարող են ընթանալ նաև անախտանշան` թաքնված:
Գաղտնի շրջանը տևում է սովորաբար 3-4 շաբաթ, սակայն կարող է տևել մինչև 90 օր: